Հաց թխող սարք GALAXY LINE GL 2700 – Exradeshop
AMD
  • AMD
  • EUR
  • RUB
AMD
  • AMD
  • EUR
  • RUB
 

Հաց թխող սարք GALAXY LINE GL 2700

42,200 AMD

Արտադրող – GALAXY LINE
Արտիկուլ – GL 2700
Երաշխիք – 2 տարի

Տեսակը՝

Նկարագրություն

GALAXY LINE GL 2700 հաց թխող սարքը բազմաֆունկցիոնալ սարք է: Այն ներառում է 19 ծրագրեր, որոնք թույլ են տալիս հունցել հեղուկ և թանձր խմոր, պատրաստել տարբեր տեսակի թխվածքներ, ինչպես նաև յոգուրտներ, շիլաներ, մուրաբաներ և նույնիսկ բրնձի գինի: GALAXY LINE GL 2700 սարքն ունի էլեկտրոնային կառավարում։ Պահանջվող ծրագրի տեղադրումն իրականացվում է հեղուկ բյուրեղյա հարմար էկրանի միջոցով:
Հաց պատրաստող սարքը հագեցած է ավտոմատ տարայով (դիսպենսերով)՝ եփելու ընթացքում բաղադրիչներ ավելացնելու համար։

GALAXY LINE հաց թխող սարքը հագեցած է հացի տաք պահելու ֆունկցիայով՝ մինչև 60 րոպե պատրաստումից հետո, ինչպես նաև ունի մինչև 15 ժամ հետաձգված մեկնարկի ռեժիմ:

Այս ֆունկցիայի շնորհիվ թխվածքը միշտ կմնա տաք և թարմ։ Էլեկտրական հոսանքի անսպասելի անջատման դեպքում սարքը կպահպանի նախապես ընտրված ծրագրի կարգավորումները։ GALAXY LINE GL 2700 հաց թխող սարքը հագեցած է պատահական միացմանից պաշտպանող արգելափակմամբ, տեղափոխման հարմար բռնակով, մեծ դիտման պատուհանով և ռետինապատ ոտիկներով, որոնք ապահով կերպով ֆիքսում են սարքը աշխատանքային մակերևույթին՝ կանխելով սահելը։

Նկարագրություն
Էներգիայի աղբյուր Վտ 600
Շարժիչի տեսակը Էլեկտրական
Լարում Վ 220-240
Երաշխիք 2 տարի
Պատյանի նյութ Չժանգոտվող պողպատ
Ծրագրերի քանակը 19
Թխվածքի քաշը, գր 500-750
Կեղևի տապակման աստիճանը 3
Հետաձգված մեկնարկ, ժամ 15
Էլեկտրոնային կառավարման վահանակ +
Էլեկտրական մալուխ մ 0,7
Չափերը և քաշը
Համախառն քաշը կգ 4,29
Արկղի բարձրությունը, մմ 320
Արկղի երկարությունը, մմ 350
Արկղի լայնությունը, մմ 250
Click outside to hide the comparison bar
Համեմատել