Exrade Shop կայքի բովանդակությունը մեծամասամբ կրում է տեղեկատվական բնույթ։
Այս կայքի ողջ բովանդակությունը Exrade Shop LLC-ի սեփականությունն է և պաշտպանված է Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին ՀՀ գործող օրենքով: Այս կապակցությամբ կայքի օգտատերերը կարող են օգտագործել դրա բովանդակությունը անձնական և ոչ առևտրային նպատակներով: Կայքի բովանդակության օգտագործումը այլ նպատակներով չի թույլատրվում: Ընկերությունը թույլ չի տալիս որևէ փոփոխություն այս կայքի բովանդակության մեջ, ինչպես նաև դրա բովանդակության հետագա վերարտադրումը:
Ընկերությունն իրեն իրավունք է վերապահում ցանկացած պահի փոխել Գաղտնիության քաղաքականությունը՝ ձեր կողմից տրամադրված անձնական տվյալներ չարտոնված մուտքից պաշտպանելու և համակարգը հետագայում բարելավելու համար:
Ընկերությունն օգտագործում է ձեր տրամադրած անձնական տվյալները, Հայաստանի հանրապետության օրենսդրության համաձայն, հետևյալ նպատակների համար․
- Մատուցվող ապրանքների և ծառայությունների որակի բարելավում
- Ընկերության կայքում պատվերի մշակում կամ հատուկ տեղեկատվության հասանելիություն ձեզ տրամադրելու համար
- Տվյալների վերլուծություն և տարբեր ուսումնասիրություններ
- Ապրանքների և ծառայությունների խթանմանն ուղղված միջոցառումների իրականացում
- Ձեզ հարմար անհատական առաջարկների պատրաստում՝ տեղեկացնելով ձեզ ակցիաների, զեղչերի և հատուկ առաջարկների մասին՝ ուղարկելով տեղեկատվական հաղորդագրություններ գրանցման ընթացքում նշված հեռախոսահամարին և էլ.փոստի հասցեին:
Խնդրում ենք նկատի ունենալ, որ կարող եք հրաժարվել այս հաղորդագրություններից՝ կապվելով Ընկերության հետ:
ԻՆՉՊԵՍ, ԵՐԲ ԵՎ ԻՆՉ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆՔ ՀԱՎԱՔՈՒՄ ԵՎ ԻՆՉՊԵՍ ԵՆՔ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ
Ընկերությունը հավաքում է ձեր մասին անձնական տվյալներ ամեն անգամ, երբ դուք դրանք տրամադրում եք կայքում, ուղարկում եք էլեկտրոնային փոստով կամ անձամբ շփվում: Ներկայացնելով ձեր անձնական տվյալներն Ընկերությանը, դուք համաձայնում եք այստեղ նշված պայմաններին: Համաձայն գործող օրենսդրության և Exrade Shop-ի Գաղտնիության քաղաքականության՝ դուք կարող եք ցանկացած պահի փոխել, թարմացնել կամ պահանջել ջնջել:
Պատվերներ կատարելիս, օնլայն կամ Ընկերության խանութում և գրասենյակում հարցաթերթիկ կամ այլ փաստաթղթեր լրացնելիս կարող եք տրամադրել հետևյալ տեղեկությունները.
- Անուն, ազգանուն
- Ձեր ինքնությունը հաստատող փաստաթղթի տվյալներ
- Կոնտակտային հեռախոսահամար և էլ․փոստի հասցե, ինչի միջոցով մենք կարող ենք կապ հաստատել Ձեզ հետ
- Մուտքանուն և գաղտնաբառ, որոնք դուք կօգտագործեք Ընկերության ինտերնետային ռեսուրսներին մուտք գործելու համար
- Տեղեկություններ ձեր պատվերի առաքման հասցեի մասին
- Ծննդյան ամսաթիվ, տարեթիվ
- Սեռ
Ընկերությունը նաև հավաքում է որոշ վիճակագրական տեղեկատվություն, օրինակ՝
- օգտատիրոջ IP հասցե
- բրաուզերի տեսակ
- այցելությունների ամսաթի, ժամը և քանակ
- կայքի հասցե, որից օգտատերը անցում է կատարել Ընկերության կայք
- տեղեկություններ այցելած էջերի, գովազդային պաստառների դիտման մասին
- Ձեր բրաուզերի կողմից տրամադրված տեղեկատվությունը (սարքի տեսակը, բրաուզերի տեսակը և տարբերակը, օպերացիոն համակարգ և այլն):
ԻՆՉ ԵՆՔ ՄԵՆՔ ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒՄ
Exrade Shop LLC-ն պատասխանատու է իր օգտատերերի տվյալների գաղտնիության համար և հարգում է կայքի յուրաքանչյուր օգտատիրոջ գաղտնիության իրավունքը:
Ընկերությունը երաշխավորում է, որ ձեզանից ստացված ոչ մի տեղեկություն երբևէ և ոչ մի դեպքում չի տրամադրվի երրորդ անձանց առանց ձեր համաձայնության, բացառությամբ այն դեպքերի, երբ այլ բան նախատեսված չէ Հայաստանի հանրապետության գործող օրենսդրությամբ:
Ընկերությունը երաշխավորում է, որ Ձեր կողմից Ընկերությանը փոխանցված անձնական տվյալները կմշակվեն գործող օրենսդրությանը համապատասխան:
Ընկերությունը երաշխավորում է, որ Ձեզանից ստացված ողջ տեղեկատվության հավաքագրումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության տարածքում։


