Exrade Shop-ից գնված ապրանքները ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կարող են ետ վերադարձվել գնումից հետո 14 օրվա ընթացքում։
Խնդրում ենք ուշադիր կարդալ մեր վերադարձի քաղաքականությունը՝ պայմաններին մանրամասն ծանոթանալու համար:
Գնորդն իրավունք ունի վերադարձնել գնված ապրանքը, եթե՝
- Գնված ապրանքն ունի տեխնիկական խնդիրներ, ոչ պատշաճ որակ կամ վնասված է
- Պատվիրված ապրանքը չի համապատասխանում կայքի նկարագրությանը
Վերադարձի պայմաններ
- Գնորդը կարող է վերադարձնել գնումը, եթե ապրանքի ամբողջականությունը և փաթեթավորումը պահպանված են
- Ապրանքը ենթակա չէ վերադարձման, եթե գնորդն օգտագործել կամ վնասել է այն
- Վերադարձը կատարվում է Սերվիս կենտրոնի կողմից, որը նախապես անցկացնում է դիագնոստիկա
Գնումը ստանալուց հետո հետագայում ետ առաքման ծառայությունը վճարովի է։
Exrade Shop-ի առաքման ծառայության առավելություններ
- Անվճար առաքում Հայաստանում և Արցախում
- Նախապես համաձայնեցված ձեզ հարմար վայր
- Տեխնիկայի ապահով տեղափոխում հատուկ հարմարեցված ավտոմեքենաներով