Մեր մասին – Exradeshop
AMD
  • AMD
  • EUR
  • RUB
AMD
  • AMD
  • EUR
  • RUB
 

Մեր մասին

Husqvarna-ն շվեդական արդյունաբերական ընկերություն է, որն աշխարհի խոշորագույն սարքավորումներ արտադրողն է ոչ միայն շինարարության, այլև այգիների սարքավորումների ոլորտում: Ընկերությունը զբաղվում է բենզինային կտրիչների, կոմպակտորների, թրթռաձողերի, քար կտրող սարքերի, ադամանդային հորատման սարքերի, սալիկի կտրիչների, հատակը հարթեցնող սարքերի ինչպես նաև խոտհնձիչների, գեներատորների, սղոցների, այգեգործական տրակտորների, տրիմերների արտադրությամբ:

Husqvarna ապրանքանիշի կողմից արտադրված գործիքները երկար տարիներ եղել են շուկայում անվիճելի առաջատարներ ոչ միայն շինարարության, այլև պարտեզի սարքավորումների համար: Ընկերությունն արժանիորեն նվաճել է գերազանց համբավ և իր հաճախորդների վստահությունը ամբողջ աշխարհում, և դա զարմանալի չէ:

Husqvarna-ն հիմնադրվել է 1689 թվականին։ Առաջին Husqvarna բենզինային սղոցի թողարկումը իսկական տեխնիկական առաջընթաց էր նման գործիքների արտադրության մեջ:

Այսօր ընկերության անվանումը կապված է բացառիկ հուսալիության և առաջընթացի ձգտումների հետ, իսկ նրա արտադրած սարքավորումները ունեն  մեծ պահանջարկ միջազգային շուկայում։

Ինչու՞ է Husqvarna-ն այդքան հայտնի:

Լայն տեսականի մատչելի գներով։

Հարյուրավոր տարբեր մոդելների սարքավորումներ, ինչպիսիք են՝ կուլտիվատորները, ռեյդերները, խոտհնձիչ սկառաֆիկատորները, մարգագետինների հնձիչները, շղթայական սղոցները, տրիմերները, ձյուն մաքրող սարքերը և այլն։ Գրեթե բոլոր արտադրված մոդելներն ունեն մի քանի տարբերակներ, որոնք միմյանցից տարբերվում են հզորությամբ, չափսերով և գնով: Սա թույլ է տալիս գնորդին ընտրություն կատարել իր ֆինանսական հնարավորություններին և իրական կարիքներին համապատասխան՝ լինի դա այգում մի քանի թփերի էտում, թե արդյունաբերական մասշտաբով զբոսայգու  մշակում:

Husqvarna-ի գնային քաղաքականությունը նույնպես խթանում է վաճառքը, ինչի շնորհիվ գնորդը միշտ կարող է ձեռք բերել հուսալի գործիք ողջամիտ գներով:

ԲԱՐՁՐ ՈՐԱԿ ԵՎ ԱՐՏԱԴՐՈՂԻ ԵՐԱՇԽԻՔ

Husqvarna-ի ցանկացած սարքավորման հիմնական բնութագրերն են.

  • գերազանց որակ
  • բարձր կատարողական
  • էսթետիկ տեսք
  • երկար օգտագործման ժամկետ
  • սպասարկման հեշտություն
  • շահութաբերություն

ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ

Ընկերության հիմնական սկզբունքը անդադար առաջ շարժվելն է, որի շնորհիվ այժմ բոլորը հնարավորություն ունեն գնելու ոչ միայն բենզինային, այլ նաև  մարտկոցով  խոտ կտրելու և թփերի մշակման էրգոնոմիկ այգեգործական գործիքներ։ Նման մոդելներն արդեն մշակվել են ընկերության ինժեներների կողմից և ակտիվորեն դուրս են գալիս համաշխարհային շուկա։ Մարտկոցային շարքի հիմնական առավելությունը ցածր քաշն ու շարժունակությունն է, ինչպես նաև արտանետվող գազերի բացակայությունը և սպասարկման դյուրին լինելը։

Click outside to hide the comparison bar
Համեմատել